Ինչ գործառնություններ են կատարվել ՀՀ եվրոպարտատոմսերով այս տարի
Advertisement 1000 x 90

Ինչ գործառնություններ են կատարվել ՀՀ եվրոպարտատոմսերով այս տարի

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ եվրոպարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացվել է ընդհանուր առմամբ 45.62 մլն դոլարի գործառնություն։

Այդ ծավալի մեծ մասը՝ 35 մլն-ը, բաժին է ընկնում փետրվար ամսին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հուլիս ամսվա տեղեկագրից։

Մարտին իրականացվել է 3.94 մլն, ապրիլին՝ 0.5 մլն դոլարի, մայիսին՝ 0.4 մլն դոլարի, հունիսին՝ 2.2 մլն դոլարի գործառնություն։

ՀՀ եվրոպարտատոմսերի միջին եկամտաբերությունը տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով կազմել է 6.21%։ Եկամտաբերության նվազագույն ցուցանիշը՝ 4,18%, գրանցվել է հունիսին, իսկ առավելագույնը՝ 6,43%՝ փետրվարին։