Հոտերի նկատմամբ զգայունության կորուստը կարող է Պարկինսոնի հիվանդության ախտանիշ լինել
Advertisement 1000 x 90

Հոտերի նկատմամբ զգայունության կորուստը կարող է Պարկինսոնի հիվանդության ախտանիշ լինել

Օճառի և բենզինի հոտերի նկատմամբ զգայունության կորուստը կարող է Պարկինսոնի հիվանդության առաջացման ազդանշան լինել: Այդ եզրակացությանն են եկել Միչիգանի պետական համալսարանի գիտնականները 10 տարվա փորձերի արդյունքում:

Հետազոտության ընթացքում 2462 կամավորներին բաժանել են 2 խմբի` 1510 սպիտակների և 952 սևերի: Կամավորների հոտառությունը ստուգել են՝ նրանց տալով 12 տարբեր հոտեր` կիտրոնից ու դարչինից սկսած մինչև բենզին և օճառ: Դրանից հետո տասը տարվա ընթացքում հետևել են նրանց վիճակին: Այդ ընթացքում 42 կամավորների մոտ ախտորոշել են Պարկինսոնի հիվանդություն: Գիտնականները նկատել էին, որ փորձի սկզբում էլ այդ մարդկանց հոտառությունը թույլ է եղել, և նրանք հատկապես վատ են զգացել բենզինի և օճառի հոտերը:

Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է ավագ տարիքային խմբի մոտ: Դրա հիմնական ախտանշաններ են համարվում վերջույթների դողը, մկանների ձգվածությունը, շարժումների դանդաղեցումը: Այս բոլոր ախտանշանները արտահայտվում են այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն ախտահարած է լինում նյարդային համակարգը:

med.news.am