Թուրքիայի պետական 615 աշխատող Գերմանիայից ապաստան է խնդրել
Advertisement 1000 x 90

Թուրքիայի պետական 615 աշխատող Գերմանիայից ապաստան է խնդրել

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի պետական 615 աշխատող ապաստան է խնդրել Գերմանիայից: Նրանցից 250-ը դիվանագիտական, իսկ 365-ը ծառայողական անձնագիր ունեցող քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Մայզիերը նշել է, որ տվյալները վերաբերում են մինչև 2017 թվականի օգոստոսն ընկնող ժամանակահատվածին:

Գերմանիայի Ձախերի կուսակցությունն օգոստոսին տվյալներ էր հրապարակել նախորդ ամիսներին ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ: Համաձայն ներքին գործերի նախարարությունից կուսակցությանը տրամադրած տվյալների՝ հուլիսին ապաստան է խնդրել Թուրքիայի 620 քաղաքացի, հունիսին՝ 433, իսկ մայիսին՝ 498:



Նման նյութեր