
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին, համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն պատշաճ անցկացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնարարվել է այդ աշխատանքներում ներգրավել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններին, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցներին: