Մայրությունը Աստծո տված հրաշքն է. Տաթևիկ Միրզոյանը 2-րդ անգամ կմայրանա. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մայրությունը Աստծո տված հրաշքն է. Տաթևիկ Միրզոյանը 2-րդ անգամ կմայրանա. life.panorama.am

Տարբեր հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Տաթևիկ Միրզոյանը երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ, որի մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:

«Մայրությունը Աստծո տված հրաշքն է։ Զգացողությունները չեն կարող փոխվել. նույն խանդաղատանքն է, նույն հույզերը, ապրումները, ինչու չէ` նույն անհանգստություններն ու տագնապները»,- խոսելով զգացողությունների մասին՝ նշեց ապագա կրկնակի մայրիկը։

Տաթևիկը ամուսնուն՝ Հրաչ Ներսեսյանին, ով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն է, կրկին որդի կպարգևի.

«Մենք նորից արու զավակ ենք ունենալու։ Ինձ համար Աստծո տվածը անսահման ուրախություն է` անկախ սեռից, բայց, անկեղծորեն խոստովանեմ, որ ամուսինս երազում էր դստրիկի մասին»,- պատմեց դերասանուհին:

Խոսելով ավագ որդու մասին՝ Տաթևիկը պատմեց, որ նա անհամբեր սպասում է եղբոր լույս աշխարհ գալուն, բայց,  միևնույն է, ծնողները չեն պատկերացնում տղայի արձագանքը.

«Որդիս շուտով կդառնա երեք տարեկան։ Շատ է սիրում բակի երեխաներին, հատկապես` նորածիններին։ Գիտի, որ ապերիկ է ունենալու։ Կխանդի, թե ոչ , չեմ կարող ասել»,- նկատեց նա։

Ամբողջությամբ՝ life.panorama.am