Tert.am Life–ը զրուցել է Էռնա Միրի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ։ 19-ամյա Էռնան և իր թիմը սպասում էին այսպիսի արդյունքի։ Լիրա Քոչարյանը նկատեց, որ եթե նա այդ աստիճանի պատրաստ չլիներ, «Արցախի ձայն» նախագիծը նրան չէր ներկայացնի մրցույթին։
«Չնայած Էռնան ամենաերիտասարդ մասնակիցն է, իր հետևում ունի բավականին հարուստ մրցութային կենսագրություն, էլ չեմ խոսում հագեցած համերգային ելույթների մասին` «Արցախի ձայնի» կազմում։ Շատ–շատերը նման փորձ չունեն»,– նշեց պրոդյուսերը։
Չնայած Էռնայի հաջողությանը` Լիրան չի շտապում խոսել հաղթանակի ակնկալիքների մասին. «Մրցույթը մնում է մրցույթ։ Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է, հատկապես, այս մեկը, որը նման է մարաթոնի։ Կփորձենք ճիշտ աշխատանքի և բավականաչափ պատրաստվածության արդյունքում հասնել լավ արդյունքի»։
Ըստ պրոդյուսերի` մրցույթի միակ բարդությունը պայմանավորված է Էռնայի փոքրամարմին լինելով, խնդիրներ ունեն նաև կոշիկի չափսի հետ։) Մասնակիցներն ունեն ծանրաբեռնված օրակարգ։ Լիրայի խոսքով` դա իրենց չի խանգարում, քանի որ Հայաստանում արդեն իսկ լավ նախապատրաստվել էին մրցույթին։ «Մինչև Սոչի գալն արդեն պատրաստ էինք։ Մնում է լավ տրամադրությամբ բեմ բարձրանալ և աշխատել հանդիսատեսի համար, որն այս 2 օրերի ընթացքում հասցրեց սիրել Էռնային»,– նշեց նա։
Չնայած երգչուհին առաջին տեղը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ, նա և պրոդյուսերը մրցույթում իր ամենալուրջ մրցակցին համարում են Ղազախստանի ներկայացուցիչ Ռուստեմ Ժուգունուսովին, որն այժմ զբաղեցնում է 5–րդ տեղը։
Ամբողջությամբ՝ life.tert.am