
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը արժանացել է հատուկ մրցանակի,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Ամոյանին պարգևատրել է սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար:
Անվանի մարզիկը պատվավոր հյուր էր Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում:
armsport.am