Օգոստոսի 21-31-ը Բրազիլիայի Պոսուս-դի-Կալդաս քաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 400 շախմատիստ։
Այս մասին հայտնում է «Chess.am»-ը:
Մրցաշարն անցկացվել է 3 տարիքային խմբում՝ մինչև 8, 10 և 12 տարեկան աղջիկներ և տղաներ։
Տղաների մինչև 8 տարեկանների մրցաշարին մասնակցել է նաև 7-ամյա Արեն Էմրիկյանը Չիկագոյից։ Խաղացված 11 տուրից նա վաստակել է ամենաշատ միավորներն ու նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։
Chicago Tribune թերթը գրում է, որ Արենը սկսել է շախմատով զբաղվել մայրիկի շնորհիվ։ Նա օրական 1․5 ժամ անցկացնում է խաղատախտակի առաջ և իր խաղում նախընտրում է հարձակվել։
armsport.am