Հայաստանում ցանկանում են դյուրացնել ամոքիչ բժշկության աշխատանքը
Advertisement 1000 x 90

Հայաստանում ցանկանում են դյուրացնել ամոքիչ բժշկության աշխատանքը

Հայաստանում ցանկանում են դյուրացնել ամոքիչ բժշկության աշխատանքը։ Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում։

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ հիվանդների հետ ամոքիչ բժշկություն իրականացնող (հիվանդության ժամանակ տառապանքների մեղմացում) հաստատություններից գործունեության տեղի գրանցում չեն պահանջի, քանի որ նրանք հիմնականում տնային պայմաններում են ծառայություն մատուցում։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարվա փետրվարի 2-ին կայացած նիստի ժամանակ, հավանության է արժանացրել ամոքիչ բուժօգնության ռազմավարության զարգացումը, որի հիմնական նպատակն է անբուժելի կամ արագ զարգացող հիվանդություններով տառապող մարդկանց համար կենսական պայմանների բարելավման համար հնարավորություններ ստեղծելը՝ հիվանդանոցային և ոչ հիվանդանոցային պայմաններում ամոքիչ բուժօգնություն ապահովելով։ Ռազմավարության ներդրման արդյունքում նախատեսվում է ամոքիչ բժշկության զարգացում, ամոքիչ ծառայությունների և դրանց հասանելիության որակի ու արդյունավետության բարձրացում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում օրական ավելի քան 3000 պացիենտ ամոքիչ բուժօգնության կարիք ունի։ Տարեկան այդ թիվը 18 000 մարդ է կազմում։ Հաշվի առնելով, որ օգնության կարիք ունեն նաև հիվանդների ընտանիքի անդամները՝ այդ թիվը տարեկան 100 000 մարդ է կազմում։

med.news.am