
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարողանում է դաշնամուր նվագել:
«Adidas»-ը Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատալոնացիների արգենտինացի հարձակվողը դաշնամուրով նվագում է Չեմպիոնների լիգայի օրհներգը, և դա անում է բավականին լավ:
Տեսանյութը Ֆեյսբուքում տարածել է նաև Լիոնել Մեսսին և գրառում կատարել.
«Չեմպիոնների լիգան վերադառնում է»,- գրել է արգենտինացին:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլը մեկնարկում է սեպտեմբերի 12-ին: Առաջին տուրում «Բարսելոնան» այսօր կմրցի «Յուվենտուսի» հետ:
armsport.am