
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկում է A, B, C, D խմբերի խաղերով:
A խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալի «Բազել»-ին: «Բենֆիկա»-ն կխաղա ԲԿՄԱ-ի հետ: B ենթախմբում ուժերը կչափեն «Բավարիա»-ն և «Անդերլեխտ»-ը: Մյուս զույգը կկազմեն «Սելթիկ»-ը և ՊՍԺ-ն:
C խմբում անգլիական «Չելսի»-ն կխաղա ադրբեջանական «Ղարաբաղ»-ի, իսկ իտալական «Ռոմա»-ն` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ: Եվ վերջին` D խմբի առաջին խաղերը կանցկացնեն «Բարսելոնա»-«Յուվենտուս», «Օլիմպիակոս»-«Սպորտինգ» զույգերը:
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: