Ինչպես գրում է lenta.ru-ն, հղում անելով The Sun պարբերականին, ԿԺՀ ղեկավար Կիմ Չեն Ինը բրիտանական Մանչեստեր Յունայթեդի ֆուտբոլային ակումբի ֆանատ է: The Sun-ին այդ մասին պատմել է իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացցին:
Ըստ նրա այդ մասին իրեն պատմել է հենց ինքը՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը: Կիմ Չեն Ինը նրան նաև խոստովանել է, որ ֆուտբոլ սկսել է սիրել դեռ պատանի հասակից, երբ սովորել է Շվեյցարիայում: Ռացցին նաև ասել է, թե Ինը հույս ունի, որ Հյուսիսային Կորեայի ֆուտբոլիստները նույնպես կընդգրկվեն Եվրոպայի լավագույն ակումբների կազմում: