Դոն Պիպոն` Էջմիածնի կրակոցների մասին. araratnews.am
Advertisement 1000 x 90

Դոն Պիպոն` Էջմիածնի կրակոցների մասին. araratnews.am

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել է Էջմիածնի  կրակոցների դեպքի մասին: Լրատվամիջոցները  գրել էին, որ սպանվածներ Կարեն Դավթյանի եւ Լևոն Ավետիսյանի սպանությունը կապ ունի  հեղինակություններ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)-Կանևսկի եղբայրներ «բազարի» հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արթուր Ասատրյանի  (Դոն Պիպո) հետ:

«Ես 20  տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Ինչի հետ ասես, որ ինձ չեն կապում:  Ի՞նչ կապ ունեմ էդ սպանության  հետ: Ես այդ մարդկանց հետ ի՞նչ ունեմ, որ վրեժխնդիր լինեմ:  Մեր ժողովուրդը սովորել է բամբասանքով օրն անցկացնի»,- ասաց Արթուր Ասատրյանը:

Մեր հարցին՝ Արթուր Ասատրյանը  լարված հարաբերություննե՞ր ունի Կանևսկի եղբայրների հետ, մեր զրուցակիցն ասաց. «Կանևսկի եղբայրներն ովքե՞ր են, ես չեմ էլ ճանաչում: Գիտեմ, որ նրանցից մեկը մեռել է, մեկն էլ Երևանում խելոք ապրում է: Ի՞նչ ունեմ էս մարդու հետ  (նկատի ունի  Արտյոմ Կանեւսկուն.-խմբ.): Ո՛չ փող եմ աշխատել հետը, ո՛չ գործ եմ բռնել նրա հետ»:

Սոնա Դավթյան

araratnews.am