Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հայկական արմատներով բրիտանացի երաժիշտ, կատակերգու դերասան Ջեք Գևորգյանի հետ: Գևորգյանը լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում:
Լուսանկարին կից դերասանը գրել. «Ես նոր ընկեր եմ ձեռք բերել»:
Ջեք Գևորգյանը (առավել հայտնի՝ որպես Քև Օրքիան) և Էնդի Սայմոնը (Էնդի Սիմոնյան) վերջերս Հայաստանում էին: Նրանք նկարահանումներ էին իրականցնում իրենց «Armenia Uncovered» ֆիլմի համար: