Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական gununsesi.info-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքացու սպանության դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցել, ընթանում է հետաքննություն:
Ադրբեջանի սպանված քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում սպանություն կատարելու մեղադրանքով գտնվել է հետախուզման մեջ: