Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է ռուս Դանիիլ Դուբովի հետ:
Առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել: Մրցող շախմատիստների միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 13-ին:
Հավելենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
armsport.am