
Անգլիական «Սթոք Սիթիի» շվեյցարացի կիսապաշտպան Ջորդան Շաքիրին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» հանդիպման մասին:
«Blick»-ին տված հարցազրույցում Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է մանչեսթերցիների առաջատարների մասին հարցերին:
«Բարդ է գնդակը խլել Պոգբայի մոտից: Սակայն երբեմն նա գնդակը չափազանց երկար է պահում իր մոտ: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է:
Ռոմելու Լուկակուն նույնպես ֆիզիկապես չափազանց զորեղ է և կարողանում է պահեր ստեղծել իր համար: Նա նույնպես կարող է բարդ մրցակից լինել:
Հենրիխ Մխիթարյանն արտակարգ ֆուտբոլիստ է, տեխնիկապես լավ պատրաստված, ինչպես նաև գերազանց վերջին փոխանցում կատարելու ունակությամբ:
Դավիդ Դե Խեան համաշխարհային մակարդակի դարպասապահ է: Հոյակապ է գործում գծի վրա, լավ է խաղում ոտքով: Չափազանց հանգիստ է, հնարավոր է, որ չափից դուրս»,- ասել է Շաքիրին:
armsport.am