Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
Կարեն Կարապետյանի կաբինետը ստացավ «տեխնոկրատ» բնորոշումը, որը հետագայում չշրջանառվեց: Նախարարների մի մասը, ու հատակապես նրանք, որոնք նշանակվեցին հենց վարչապետի առաջարկով՝ քաղաքական ու հասարակական կյանքում ամենահայտնիներից չէին:
2017 թվականի մայիսին նա կրկին վերանշանակվեց. վարչապետի ղեկավարած կառավարությունն իր ծրագրերը կյանքի կոչելու համար ունի եւս մի քանի ամիս՝ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը:
Ու քաղաքական ինտրիգն այստեղ խորանում է. Հայաստանի կառավարությունը կշարունակի՞ ղեկավարել Կարեն Կարապետյանը, թե կգա 15-րդ վարչապետը: