1903-1904թթ. Օսմանյան կայսր Աբդուլ Համիդի բռնություններն ավելի ինտենսիվ էին դրսևորվում Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում: Նրա դեմ պայքարող միակ ուժը հայդուկներն էին, որոնց օգնում էին Արևելյան Հայաստանի ու Թիֆլիսի հայությունը:
1903թ․ Սասունի ապստամբներին օգնում էր «Մրրիկ» ձիավորների խումբը Թուման Թումյանի գլխավորությամբ։ 1904 թվականին նաև «Որսկան» խումբը՝ կազմված երկու մասից, օգնում էր նահանջող ֆիդայիներին և խաղաղ բնակչությանը, ինչպես նաև փորձում էր զինամթերք հասցնել Արևմտյան Հայաստան: