Սոֆի Դևոյան կրտսերը վերջերս ոճային փոփոխություն է արել և հրաժարվել երկար վարսերից։ Tert.am Life–ի հետ զրույցում 15-ամյա դերասանուհին ասել է, որ սիրում է ոճային փոփոխություններ անել։
Սովորաբար աղջիկները դժվարությամբ են հրաժարվում երկար վարսերից։ Սոֆին միանգամից է որոշում կայացրել և չի փոշմանել դրա համար։ Նոր տեսքն իրեն դուր է գալիս. «Առհասարակ, սիրում եմ էքսպերիմենտներ անել թե՛ հագուստիս, թե արտաքինիս հետ կապված։ Հաճախ եմ փոփոխություններ անում։ Այս ամռանն էլ որոշեցի փոփոխություն անել և հրաժարվել երկար մազերիցս։ Սիրում եմ փոփոխություններ և նոր կերպարին ադապտանալու խնդիր չեմ ունենում»։
Ոճային փոփոխություններ Սոֆին ավելի վաղ հասակից է անում։ Ժամանակին նա մայրիկին համոզել էր ու որպես տարեդարձի նվեր կարճ ժամանակով նվեր ստացել վարսերի ծայրերը ներկելու թույլտվություն։ Փոփոխություններ անելիս դեռատի աղջիկը խորհուրդներ է հարցնում է մայրիկից ու տատիկից, սակայն նման որոշումները հիմնականում իրենն են լինում. «Չի լինում, որ ես ցանկանամ մազերս կտրել, մայրիկս թույլ չտա։ Իհարկե, լսում եմ նաև իր կարծիքը»։
Ամբողջությամբ՝ life.tert.am