2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն դոլարով՝ 21.6 տոկոսով:
Այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ:
Մասնավորապես, արտահանվել է 367.2 մլն դոլարի հանքահումքային արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 42.0 2 տոկոս, 277.5 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք (աճը 34.6 3 տոկոս), 153.5 մլն դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (աճը՝ 28.0 4 տոկոս), 25.6 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (աճը՝ 2.6 անգամ), 65.5 մլն դոլարի մանածագործական իրեր (աճը՝ 21.1 6 տոկոս), 26 մլն դոլարի կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք ( աճը՝ 40.6 7 տոկոս), 15.7 մլն դոլարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (աճը՝ 77.9 տոկոս), 7.5 մլն դոլարի տարբեր արդյունաբերական ապրանքներ (աճը՝ 16.7 9 տոկոս), 9.3 մլն դոլարի իրեր քարից, գիպսից, ցեմենտից (աճը 19.7 տոկոս), 21.2 մլն դոլարի սարքեր և ապարատներ (աճը՝ 1 տոկոս), 25.2 մլն դոլարի բուսական ծագման արտադրանք՝ (աճը՝ 34.5 տոկոս), 171.2 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր (աճը՝ 16.2 տոկոս), 19.6 մլն դոլարի այլ ապրանքախմբեր (աճը՝ 10.1 տոկոս): 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն դոլարով (28.5 տոկոսով):
Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործաման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով: