
Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր:
Մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական: Նա իր ակտիվում ունի 5.5 միավոր ու առաջատարից հետ է մեկ միավորով:
Մեդալի համար պայքարում է նաև մինչև 16 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը. նա 5.5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը կիսում է 2-5-րդ հորիզոնականները:
Մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 5.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը: