Սեպտեմբերի 18-ից «Շանթ պերմիումի» եթերում կմեկնարկի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը: Նա Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
– Սիսիան, «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը Ձեր երկրորդ հեռուստատեսային աշատանքն է: Կարճ ժամանակում նոր առաջարկ ստացավք` կպատմե՞ք հրավերի և այն ընդունելու Ձեր պատճառների մասին:
– Այստեղ ևս «Օտարը» հեռուստասերիալի աշխատակազմն է։ Առաջարկը ստացա ռեժիսորի կողմից, սյուժեն հետաքրքիր էր և չկրկնվող ու ամենակարևորը շատ հավանեցի առաջարկված կերպարը. չնդունելու պատճառ չկար:
– Ինչպես հասկանալի է դառնում, այս անգամ ևս երկու հերոսներից մեկն եք, ով պայքարելու է սիրելի աղջկա համար: Սցենարային նմանություն կա՞ «Օտարը» հեռուստասերիալի միջև, քանի որ առաջին հայացքից այդ տպավորությունն է:
– Երկու տարբեր պատմություններ են և ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Տարբերվում են թե թեմատիկ, թե ժանրային առումով. պարզապես հետևեք զարգացումներին։
– Կխնդրեմ մի փոքր պատմել նոր հեռուստասերիալի սյուժետային զարգացումների մասին. ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին:
– Չեմ կարող զարգացումներից պատմել, բայց պատմությունը շատ հետաքրքիր է։ Այն ծավալվում է չորս հերոսների, նրանց ընկերների և նրանց հարազատների շուրջ։ Քոլեջում սովորող ավարտական դասարանի աշակերտներ են, ովքեր փորձում են չսխալվել կյանքում, գտնել իրենց առաքելությունը և երջանկությունը։
– Ովքե՞ր են Ձեր խաղընկերներն այստեղ: Ի՞նչ մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում:
– «Օտարը» հեռուստասերիալի դերասաններից շատերն են ներգրաված նոր նախագծում։ Հիմնական իմ խաղնկերներն են այստեղ Դավիթ Հակոբյանը, ով իմ պապիկին է մարմնավորելու, Էդգար Իգիթյանի հետ վաղուց ենք ճանաչում իրար, բայց առաջին անգամ ենք աշխատում միասին, Իննա Խոջամիրյանը և Մարինկա Խաչատրյանը։ Այս նախագծում նույնպես ընկերներ ունեմ և առհասարակ ջերմ ընկերական մթնոլորդ է տիրում նկարահանման հրապարակում, ինչը ավելի է հեշտացնում աշխատանքը։
Ամբողջությամբ՝ life.panorama.am