«Նոր ալիքում» այսօր կորոշվի հաղթողը. ինչ երգերով կներկայանան Էռնան և Սյուզաննան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Նոր ալիքում» այսօր կորոշվի հաղթողը. ինչ երգերով կներկայանան Էռնան և Սյուզաննան. life.tert.am

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որին Հայաստանի 2 ներկայացուցիչները` Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը, առաջատարների ցանկում են։ Այսօր` սեպտեմբերի 13–ին, մրցութային երրորդ օրն է, որի ժամանակ մասնակիցները կներկայացնեն երգերի պրեմիերաներ։

Մրցութային երկու օրերի արդյունքում Էռնան ստացել է ժյուրիի առավելագույն գնահատականները և ունի 242 միավոր։  Երգչուհին առաջին հորիզոնականը կիսում է  Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ։ Երկրորդ տեղում Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոն է` 241 միավորով։ Երրորդ տեղում  Սյուզաննա Մելքոնյանն է` 237 միավորով։

Այսօրվա համերգը վճռորոշ է։ Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա վաղը, սակայն այսօր ժյուրիի գնահատականների արդյունքում հայտնի կլինի հաղթողը։

Էռնան կներկայանա  In love երգով, որը հեղինակել են «Արցախի ձայներ» նախագծից Արտյոմ Վալտերը և Սարինը։ Իր  թեթև ու գրավիչ երգով Էռնան հանդիսատեսի մոտ պարելու ցանկություն կառաջացնի: Նրա նոր երգը ռիթմիկ և պոզիտիվ է։

Սյուզաննան կկատարի Навсегда կոչվող երգը, որը գրվել է հատուկ իր համար։ Սյուզաննան ևս այս անգամ կներկայանա ավելի աշխույժ կատարմամբ` դուրս գալով լիրիկական կերպարից։

life.tert.am