
Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում այսօր, սեպտեմբերի 27-ին կանցկացվի երկրորդ տուրը։ Լևոն Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ։ Առաջին տուրում հայ շախմատիստը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։