
Հայաստանի ծանրամարտի աղջիկների պատանեկան հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 23-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Պրիշտինա մեկնելու են երեք մարզուհի: 15 տարեկանների պայքարին կմասնակցեն 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը եւ 75 կգ քաշային ՄարգարիտաԱռաքելյանը, նույնպես 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա 17 տարեկանների առաջնությունում: