Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանից թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով տարհանվել է: Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում կատարելով գերմանական Deutsche Welle-ին:
Վերջինիս փոխանցմամբ՝ տարհանումն իրականացվել է անծանոթ հեռախոսազանգից անմիջապես հետո:
Բոլոր 111 ուղևորներն ինքնաթիռից տարհանվել են: Ոստիկանությունն իրականացվում է որոնողական աշխատանքներ: