Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացումը:
Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ի բեմադրությունը իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեինն էր, որն ուղեկցվում էր Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:
Ներկայացման դիրիժորն էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը: Մենակատարները էին. Էլենի Մաթոս – մեցցո սոպրանո, Մարինե Դեինյան – սոպրանո, Սարգիս Աղամալյան – տենոր, Հայկ Տիգրանյան – բաս:
Լուսանկարները՝ photolure-ի