«Ո՞ւմ պատվերով և ո՞ր պաշտոնյաների կողմից են թիրախավորվել ապագա հայ մայրերը` մեր զավակները»
Advertisement 1000 x 90

«Ո՞ւմ պատվերով և ո՞ր պաշտոնյաների կողմից են թիրախավորվել ապագա հայ մայրերը` մեր զավակները»

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսել ու պատրաստվում է Հայաստանում այս տարեվերջից մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ-ի, անգլերեն` HPV-ի) դեմ ամերիկյան «Merck» ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացնել պատվաստումներ՝ սկսած 13 տարեկան դեռահաս աղջիկներից:

ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ պնդում է, որ ՄՊՎ-ն արգանդի պարանոցի քաղցկեղի մի քանի տեսակների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:

«Սա, փաստորեն, մի վիրուս է, որի վերջնական արդյունքը մի սարսափելի հիվանդություն է` արգանդի վզիկի քաղցկեղը»,- ասում է Գայանե Սահակյանը:

Արդյոք մարդու պապիլոմայի վիրուսն այդքան վտանգավո՞ր է, ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անհրաժեշտությունն արդյոք փաստարկվա՞ծ է, ինչպես պնդում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները:

Այն տպավորությունն է առաջանում, որ Գայանե Սահակյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը չափազանցված ներկայացնելով ՄՊՎ-ից բխող վտանգը, փորձում են ահաբեկել մեր աղջիկներին ու կանանց, որ նրանք չմերժեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումն իրենց, չհրաժարվեն տվյալ պատվաստումից: Այն, որ մարդու պապիլոմայի վիրուսից բխող վտանգը չափազանցված է ներկայացվում, փաստել է ՄՊՎ-ի դեմ «Gardasil» և «Cervarix» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, հասարակական և ընտանեկան բժշկության, կենսաբժշկական և առողջապահական ինֆորմատիկայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Դայան Հարփերը (ԱՄՆ).

«Եթե դուք նայեք պապիլոմայի վարակ ունեցող բոլոր կանանց, ապա կտեսնեք, որ նրանց 70 տոկոսի մոտ վարակը մաքրվում է առաջին տարվա ընթացքում առանց որևէ օգնության,- ասել է Դայան Հարփերը:- Վարակից ստուգվելու և ազատվելու կարիք չունեք, օրգանիզմը ինքը դա կանի: Երկու տարվա ընթացքում այդ HPV վարակների 90 տոկոսը կմաքրվեն իրենք իրենցով: Երեք տարի անց մնում է HPV վիրուսով վարակված կանանց 10 տոկոսը: Եվ երեք տարի անց այդ 10 տոկոսից միայն կեսի մոտ է, որ վարակը վերածվում է նախաքաղցկեղային 2-րդ, 3-րդ աստիճանի ախտահարման (CIN)»:

Այսպիսով՝ մարդու պապիլոմայի վիրուսով վարակվածների մոտ 5 տոկոսի մոտ է, որ վիրուսը կարող է հանգեցնել նախաքաղցկեղային ախտահարման: Ըստ ամերիկացի պրոֆեսորի, կպահանջվի 5 տարի, որպեսզի այդ փոքր` 5-տոկոսանոց խմբում նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում (ավելի ծանր վիճակը) ունեցող կանանց 20 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի։

Իսկ դա բավականին դանդաղ գործընթաց է,- ասել է Դայան Հարփերը:- Կպահանջվի 30 տարի, որպեսզի նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում ունեցող կանանց 40 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի»:

Ավելին. Դայան Հարփերի հրապարակած վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ՄՊՎ-ով արդեն իսկ վարակված կանանց, սակայն դա բնավ չի նշանակում, թե բոլոր աղջիկներն ու կանայք, առանց որևէ պատվաստման, պետք է վարակվեն կամ վարակվում են նշված վիրուսով: Շրջապատում կամ աշխարհում կան բազմաթիվ վիրուսներ, որոնցով հասարակության մեծ մասը չի վարակվում, հիվանդանում: Բացի այդ, ինչպես նշում է Գայանե Ավագյանը, արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից, սակայն նկատենք, որ պապիլոմայի վիրուսով վարակված բոլոր կանայք չէ, որ վիրուսի հենց այդ տեսակով են վարակվել:

Ավելին. Գայանե Ավագյանը վիրուսի նշված տեսակից բխող վտանգը չափազանցելու նպատակով, հրապարակայնորեն ստել է` հայտարարելով, թե արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից: Իրականում այդ տոկոսը փոքր է. թիվ 16 և թիվ 18 շճատիպերը (այն էլ` երկուսը միասին) պայմանավորում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71 տոկոսը:

«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, արգանդի պարանոցի քաղցկեղի 71 տոկոս դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 շճատիպերով»,- նշված է տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարությունից տրված պաշտոնական պատասխանում:

Ամբողջությամբ՝ irates.am