Օրվա կերպարը. Մելանյա Թրամփը Monique Lhuillier-ի զգեստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օրվա կերպարը. Մելանյա Թրամփը Monique Lhuillier-ի զգեստով

Պատահաբար չէ, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին շատ հաճախ աշխարհի ամենաոճային կանանցից մեկն են համարում: Նախօրեին նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանի է այդ կոչմանը, գրում է Elle.ru-ն, հավելելով, որ առաջին տիկնոջն առավոտյան Վաշինգթոնից Ֆլորիդա ուղևորվելիս նկատել են Ralph Lauren-ի սև գույնի կոստյումով, բաց երանգի տաբատով և Chanel նորաձևության տան ցածրակրունկ կոշիկներով:

Արդեն Ֆլորիդայում Մելանյա Թրամփը հայտնվել է JBrand և JCrew ապրանքանիշերի ջինսերով և վերնաշապիկով, ինչպես նաև հասցրել ցածրակրունկ կոշիկները Converse սպորտային կոշիկներով փոխարինել:

Իսկ արդեն երեկոյան Թրամփները Վաշինգթոն են վերադարձել, որպեսզի մասնակցեն Սպիտակ տանը կազմակերպված պատվավոր ընդունելությանը: Ընդունելությանը ԱՄՆ-ի առաջին տիկինը ներկայացել է Monique Lhuillier նորաձևության տան 8 000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով: ԱՄՆ-ի առաջին տիկինն առաջին անգամ չէ, որ նախապատվություն է տալիս հենց այս ապրանքանիշին:

elle.ru