73 տարվա ամուսնությունից հետո սիրահար ամուսինները վերստեղծեցին առաջին հանդիպումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

73 տարվա ամուսնությունից հետո սիրահար ամուսինները վերստեղծեցին առաջին հանդիպումը

EnterTrain-ը ներկայացրել է Ռեյ և Մավիս Ֆանյոֆներին, ովքեր ծանոթացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Երիտասարդներն առաջին հայացքից սիրահարվեցին իրար և այդ ժամանակից գործանականում անբաժան են: Այս տարի նրանք նշեցին միասին լինելու 73 տարին: Ամուսինները երեխաների և թոռների օգնությամբ վերստեղծեցին իրենց առաջին հանդիպումը:

Զույգին ընդհանուր ընկերներն էին ծանոթացրել: Մավիսը հիշում է. «Ընկերս իր ընկերոջ հետ ծառայում էր ռազմաճակատում և մի անգամ ինձ ու ընկերուհիներիս հետ հանդիպման բերեցին Ռեյին:

Ռեյը վսեմ, գեղեցկադեմ երիտասարդ էր զինվորական համազգեստով և անմիջապես ինձ դուր եկավ»: Տարեց կինը նշեց, որ ապագա ամուսինը շատ էր վախենում մերժումից, այդ պատճառով երկար ժամանակ չէր համարձակվոմ երկրորդ հանդիպման հրավիրել: Իսկ ինքը սպասում էր, և երբ դա եղավ, «այո» ասաց:

Մավիսը և Ռեյն ամուսնացան 1943 թ., նրանք երկար ամուսնական կանքի ընթացքում 4 երեխա ունեցան, 7 թոռ, 6 ծոռ: Երբ լրագրողները հարցրին նրանց ամուր ամուսնության գաղտնիքը, նա ծիծաղեց. «Համբերություն, համբերություն ու ևս մեկ անգամ համբերություն»:

Իսկ 96-ամյա Ռեյն ավելացրեց. «Պետք է պարզապես ճիշտ աղջկա ընտրել»:

entertrain1in.am