Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ Դովերում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Sky News-ը:
«Ձերբակալությունը կարելի է բնութագրել որպես նշանակալի, և մենք գոհ ենք գրանցված առաջընթացից, սակայն հետաքննությունը դեռևս շարունակվում է, և սպառնալիքը մնում է բարձ աստիճանի վրա»,- հայտարարել է մետրոպոլիտենի ոստիկանության փոխտնօրենի օգնական Նեյլ Բասուն:
Ձերբակալված երիտասարդը հարցաքննության համար կտեղափոխվի Լոնդոն: