Սա իմ առաջին մենահամերգն էր, և ես ինքս էլ ինձ այս կարգավիճակում դեռ չէի տեսել. Գաբի Գալոյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սա իմ առաջին մենահամերգն էր, և ես ինքս էլ ինձ այս կարգավիճակում դեռ չէի տեսել. Գաբի Գալոյան. life.panorama.am

Երեկ կայացավ երգչուհի Գաբի Գալոյանի առաջին փակ մենահամերգը, որին ներկա էին երգչուհու ընկերներն ու մտերիմները: Մենահամերգի ժամանակ հնչել են բացառապես ժողովրդական և ազգագրական երգեր: Life.panorama.am-ի հետ զրույցում Գաբին նշեց, որ սա իր համար հաշվետու համերգ էր.

«Սա իմ  և իմ պրոդյուսերի` Կարպիս Թիթիզյանի նախագիծն էր: Մենք դեռ վաղուց էինք մտածում այս մենահամերգի մասին և փոքր, բայց հաստատուն քայլերով գնացինք դրան ընդառաջ: Մենք ուզում էինք, որպեսզի առաջինը իմ կոլեգաների կարծիքը լսեինք այս նախագծի մասին, քանի որ մտադրություն ունենք այս նույն նախագծով հանդես գալ նաև սփյուռքի մեր հանդիսատեսի համար. Պետք էր հասկանալ, այն ինչ արձագանքներ կունենա: Այսօր արդեն ուրախությամբ պետք է փաստեմ, որ ներկաները հաճելիորեն զարմացած էին և բացառապես ողջունեցին: Նրանք իրենց դրական խոսքերով ինձ մեծ ոգևորություն տվեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ժպիտով պատմեց Գաբին ու շարունակեց.

«Չգիտեմ ինչու, իմ կոլեգաների համար անսովոր է իմ այս ոճը, թեև գիտեն, որ կենդանի երգելու հետ ես խնդիր չունեմ: Երեկ նրանք իմ մեջ նոր բացահայտումներ արեցին, նորություն տեսան, ու դա լրիվ նորմալ է, քանի որ մենահամերգը երգչին տալիս է հնարավորություն ինքնաարտահայտվել ու դրսևորովել այնպես, ինչպիսին մինչ այդ քեզ չեն տեսել: Սա իմ առաջին մենահամերգն էր, և ես ինքս էլ ինձ այս կարգավիճակում դեռ չէի տեսել»:

«Հայաստան»` այսպես է կոչվում Գաբի Գալոյանի համերգային նախագիծը, որը, երգչուհու խոսքով, կներկայացնի ոչ միայն սփյուռքում.

«Նախ պետք է ասեմ, որ այս նախագիծը սկսվել է իմ` «Հայաստան» երգով, որը հետո դաձավ նաև մենահամերգիս խորագիրը: Չգիտեմ, որքանով կհաջողվի, բայց մեծ ցանկություն ունենք այս նախագիծը ներկայացնել Արցախում և Հայաստանի մարզերում: Շատ եմ ուզում մեր երկրում ևս իմ մատուցմամբ ներկայացնել մեր սիրված ժողովրդկան, գուսանական երգերը»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ընտրել երգացանքը, Գաբին պատասխանեց.

«Մենք ունենք բազում գեղեցիկ երգեր, բայց ընտրել ենք ամենասիրվածներն ու ճանաչվածները: Օրինակ` մեկ երգ ընտրել ենք Սայաթ-Նովայից, մեկը Շերամից, հաջորդը գուսանական երգացանքից, մյուսը` ժողովրդականից և այլն:

Ընդհանուր առմամբ փորձել ենք ընտրել երգեր, որոնք ծանոթ են ոչ միայն այստեղ ապրող մեր հայերին, այլև սփյուռքին, քանի որ կան կոնկրետ կատարումներ, որոնք սփյուռքի մեր հանդիսատեսն անգիր գիտի»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր