Գլխացավերը բավական տարածված երևույթ են, որոնք առաջանում են տարբեր պատճառներով։ Ուժեղ ցավ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գլխապտույտով, լույսի, ձայնի, հպումների և հոտերի նկատմամբ զգայունությամբ… հաճախ հենց այսպես է դրսևորովում միգրենը։ Գլխացավի այս տեսակը տևում է 4-72 ժամ։ Estet-portal.com կայքը գրում է, որ միգրենի պատճառների շարքում առանձնացնում են մի շարք գենետիկական և ներքին գործոններ, այդ թվում՝ որոշակի վիտամինների անբավարար քանակ։
Միգրենի պատճառները. ինչ գործոններ են միգրենի պատճառ դառնում. միգենի պատճառների շարքում առանձնացվում են հետևյալները.
- Հորմոնալ փոփոխություններ. կանանց, ինչպես նաև տղամարդկանց շրջանում էստրոգենի մակարդակի փոփոխությունները կարող է գլխացավերի առաջացման հանգեցնել։ Դրանք կանանց կարող են հատկապես անհանգստացնել դաշտանային ցիկլի ընթացքում կամ դրան նախորդող շրջանում։
- Որոշակի սննդամթերքը (հատկապես՝ աղի և մշակված), ինչպես նաև քաղցած մնալը կարող են գլխացավերի հանգեցնել։
- Ըմպելիք՝ ալկոհոլ և հեղուներ, որոնք մեծ քանակով կոֆեին են պարունակում։
- Սրթես՝ սա ոչ միայն միգրենի, այլև գլխացավերի մյուս տեսակների ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է։
- Խթանիչներ՝ արևի լույս, բարձր ձայներ, անսովոր և շատ ուժեղ հոտեր։
- Քնի սովորությունների փոփոխություններ։
- Ֆիզիկական գործոններ՝ ձեռքի աշխատանք, ինտենսիվ վարժություններ և այլ պարապմունքներ, որոնք հանգեցնում են մկանների լարման։
- Սննդակարգում կալիումի կամ կալցիումի անբավարար քանակ։
- Շրջակա միջավայրի պայմանների փոփոխություն՝ եղանակի փոփոխություն, ճնշման անկում։
- Դեղամիջոցներ։
Վիտամինների անբավարարությունը՝ որպես միգրենի պատճառ. ինչը չի բավականացնում օրգանիզմին։ Հետազոտությունների ընթացում պարզվել է, որ վիտամին B6-ը, B12-ը և ֆոլաթթուն օգնում են երկու անգամ նվազեցնել միգրենի հաճախականությունը։ Կարծիք կա նաև, որ վիտամին B2-ն օգնում է կանխարգելել միգրենի նոպաները։ Մյուս վիտամինը, որի անբավարար քանակը միգրենի պատճառ են համարում, վիտամին D-ն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկական միգրենով տառապող հիվանդների 43 տոկոսը վիտամին D-ի պակաս ունի։ Ֆոլաթթվի և վիտամին B12-ի անբավարար քանակը կարող են անեմիայի հանգեցնել։ Եթե հիվանդությունը ծանր ընթացք է ստանում, այն կարող է նաև միգրենի առաջացման պատճառ դառնալ։
Հիշեք, որ այս հիվանդությամբ տառապելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և հետևել նրա ցուցումներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը