Հասարակ ջուրը բուժում է բազմաթիվ հիվանդություններ: Ջրով բուժման ճապոնական մեթոդիկան դրա վառ ապացույցն է:
Ջուրը յուրահատուկ բնական նյութ է: Հազարավոր տարիների ընթացքում մարդկությունն օգտագործում է ջուրը, բայց այդպես էլ մինչև վերջ չի ուսումնասիրել այդ հեղուկի բոլոր հնարավորությունները: Ապացուցված է, որ հիվանդությունների մեծ մասն առաջանում է ջրի պակասի պատճառով, հաղորդում է takprosto-ն: Ջուրն ունիվերսալ լուծիչ է, որը հանդիսանում է հիմնական կոմպոնենտը նյութափոխանակության մեջ, բոլոր հանքանյութերը և միկրոէլեմենտները լուծվում են ջրի մեջ, ներծծվում են արյան մեջ, ներթափանցում են բջիջից բջից: Ջրի պակասորդի ժամանակ առաջանում են նյութափոխանակության խանգարումներ, որի հետևանքով առաջանում են հիվանդություններ:
Այսօր Ճապոնիայում շատ պոպուլյար է ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, ջուր խմելը: Ներկայացնում ենք այդ մեթոդի կիրառման ձևը:
Մեթոդիկան բուժում է հետևյալ հիվանդությունները.
- Գլխացավ
- Հոդացավեր
- Սրտի հիվանդություններ
- Արթրիտ
- Արագ սրտխփոց
- Էպիլեպսիա
- Ճարպակալում
- Բրոնխիալ ասթմա
- Մենինգիտ
- Երիկամների հիվանդություններ
- Գաստրիտ
- Թութք
- Շաքարախտ
- Աչքի հիվանդություններ
- Արգանդի հիվանդություններ
- Ականջ, քիթ, կոկորդի հիվանդություններ
Բուժման մեթոդը
- Առավոտյան արթնանալուց հետո խմել 4 բաժակ (160-ական մլ) ջուր՝ մինչև ատամները լվանալը:
- Լվանալ ատամները, բայց չուտել և չխմել 45 րոպե:
- 45 րոպե անց կարելի է նախաճաշել:
- Նախաճաշից, ճաշից և ընթրիքից հետո ոչինչ չխմել և չուտել 2 ժամվա ընթացքում:
- Հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարող միանգամից խմել 4 բաժակ, կարող են սկսել ավելի փոքր չափաբաժնից և աստիճանաբար հասցնել 4 բաժակի:
Խորհուրդ տրվող օրերի քանակը՝ հիմնական հիվանդությունների համար
- Բարձր ճնշում – 30 օր
- Գաստրիտ – 10 օր
- Շաքարախտ – 30 օր
- Փորկապություն – 10 օր
Պատրաստեց Անի Գաբուզյանը