Ինչպես է անցել միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքը. elle.ru (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է անցել միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքը. elle.ru

«Տաշիր» շինարարական հսկայի սեփականատերը ամուսնացրել է իր ժառանգին. 500 հյուր, ազգային պարեր և Էրոս Ռամազոտիի ելույթը

Մեկ տարի առաջ Մոսկվայում մեծ շուքով նշվեց միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքը: Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպն իր մեջ է ընդգրկում շուրջ 200 շինարարական ընկերություն, ինչպես նաև առևտրային և ֆինանսական ընկերություններ: Forbes-ի ռեյտինգով նա 32-րդն է:

Եվ այսպես, ամուսնանալու հերթը Սամվել Կարապետյանի կրտսեր որդի Կարենինն էր:

Երեկ Կարենը Մոսկվայի Սուրբ Վերափոխման հայկական եկեղեցու խորանի առջև կանգնեց իր ընտրյալի՝ Լիլիթի հետ:

Պաշտոնական արարողությունից հետո հանդիսությունը տեղափոխվեց «Սաֆինա» տոնակատարությունների պալատ, որի դահլիճները ներկայացված էին մեծ ճոխությամբ, իսկ գերակշռող գույնը մեղմ վարդագույնն էր:

Հարսնացուն փայլում էր իր զգեստով՝ Zuhair Murad-ից, որը աչքի էր ընկնում նրբաճաշակ ասեղնագործ դեկորներով:

Հարսանիքն ազգային ավանդական օրենքներով էր, այդ էր պատճառը, որ միջոցառման ժամանակ հատուկ տեղ էր հատկացվել հարսի ու փեսայի պարին: Սկզբից փեսան իր պարը պարեց, որից հետո հարսը՝ իրենը, ապա զույգը միասին պարեց:

Ինչպես և անցած տարվա հունիսին, Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքի ժամանակ, այս տարի նույնպես, «Սաֆինայում» տեղի ունեցած հարսանիքը չէր զիջում իր ճոխությամբ. շուրջ 500 հրավիրվածներ, հսկայական տորթ: Հարսանիքին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախագահ Սերժ Սարգսյանը:

Էրոս Ռամազոտին

Ալլա Պուգաչովան

Հարսանյաց հանդեսը վարում էին Անդրեյ Մալախովը, Նիկոլայ Բասկովը և Քսենիա Սոբչակը, իսկ երաժշտական մասի պատասխանատուներն էին Էրոս Ռամազոտին և Ալլա Պուգաչովան: Պրիմադոննան ներկայացել էր ուլտրակարճ զգեստով:

Ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերի պակաս չէր զգացվում:

Տիմատին

Քեթի Թոփուրիան

Վերա Բրեժնևան

Ֆիլիպ Կիրկորովը

A post shared by @_sonya777 on Sep 16, 2017 at 12:35pm PDT

elle.ru