Սևանա լճի «հարստությունը» կարելի է վայելել նաև երկնքից. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սևանա լճի «հարստությունը» կարելի է վայելել նաև երկնքից. armeniasputnik.am

Կապուտաչյա գեղեցկուհի Սևանը, որը ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում, նորովի է ներկայացվում համացանցում հրապարակված տեսանյութում:

Սևանի ազգային պարկի տարածքում ավելի քան 50 պատմամշակութային հուշարձան կա, որոնց թվում են Լճաշենի հնագույն դամբարանները՝ ուրարտական թագավոր Արգիշտի I-ի սեպագիր արձանագրություններով։

Գեղատեսիլ թերակղզու հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված է Սևանավանքը, փոքր-ինչ հեռու՝ Հայրավանքը, որը կառուցվել է VIII դարում:

Սևանա լճի մոտ է գտնվում նաև Նորատուս գյուղը՝ հնագույն մի բնակավայր, որտեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, քանի որ այստեղ տարբեր դարաշրջանների պատկանող ավելի քան 900 քանդակ կա:

armeniasputnik.am