Դուբայում բացվել է լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է էմիրաթական Gulf News հրատարակությունը:
Հրատարակության համաձայն՝ դա աշխարհում առաջին նման ոստիկանական տեղամասն է: Դրա այցելուները կարող են օգտվել 60 տեսակի
ծառայություններից, օրինակ՝ դիմում տալ իրավախախտման մասին կամ հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Նշվում է, որ ոստիկանների հետ շփումը տեղի է ունենում տեսակապի միջոցով և էլեկտրոնային ցանցով: «Խելացի» ոստիկանական տեղամասը կաշխատի շուրջօրյա:
Հետագայում պլանավորվում է նման ոստիկանական տեղամասեր ստեղծել Դուբայի բնակելի և առևտրային կառուցապատման
բոլոր շրջաններում: Դուբայի ոստիկանության կարծիքով՝ դա կօգնի բեռնաթափել սովորական ոստիկանական տեղամասերը, ինչպես նաև հաղթահարել իրավապահ մարմիններին դիմելու դեմ տարածված կանխակալ կարծիքը: