Rammstein գերմանական ռոք-խումբը մտադիր է ստուդիական աշխատանքն ավարտել հերթական ալբոմը թողարկելուց հետո, որը, ինչպես սպասվում է, կհայտնվի 2018 թվականին: Այդ մասին գրել է Bild թերթը՝ վկայակոչելով երաժիշտներին մոտ կանգնած աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ վերջին ինը տարվա ընթացքում առաջին սկավառակը կհայտնվի գալիք տարվա աշնանից ոչ շուտ, իսկ 2019 թվականին խումբը նոր ալբոմով կուղևորվի շրջագայության, որը կարող է դառնալ վերջիններից մեկը: Դրա հետ մեկտեղ Bild-ը նշում է, որ չի հաջողվել խմբից պաշտոնական հաստատումներ ստանալ նրա ստեղծագործական ծրագրերի մասին:
Rammstein գերմանական ռոք-խումբը ձևավորվել է 1994 թվականին վոկալիստ Թիլեմ Լինդեմանի կողմից և իրեն դասում է ինդաստրիալ-մետալի ժանրին: Իր կարիերայի ընթացքում խումբը վաճառել է իր ալբոմների ավելի քան 35 մլն օրինակ: Կոլեկտիվին համաշխարհային ճանաչում են բերել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Mutter»-ը, «Ich will»-ը և «Feuer Frei»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: