«Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր մասնակցությունն ունի Աշոտ Ղազարյանի թոռնուհին` «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր 13–ամյա Անահիտ Ադամյանը։
Նկարահանումներից մեկի ընթացքին ներկա է եղել նաև Աշոտ Ղազարյանը։ Վերջինս life.tert.am-ին պատմել է, որ նկարահանման հրապարակում լինել չի հասցնում, բայց թոռնուհու աշխատանքին հետևում է. «Անահիտը մյուզիքլում մարմնավորում է թիթիզ աղջնակի, որն անընդհատ սոցցանցերում սելֆիներ ու տեսագրություններ է տեղադրում, ուրախանում կամ տխրում ստացած լայքերի քանակից»:
Խոսելով նախագծի մասին` դերասանն ասաց. «Ինչքանով հասցրել եմ ծանոթանալ նախագծին՝ կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ հայ մանուկները հեռուստաէկրանից տեսնեն լավ որակի արտադրանք, սովորեն, միևնույն ժամանակ, վայելեն այդ րոպեները: «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից»:
Ամբողջությամբ՝ life.tert.am