
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որով ապացուցում է, որ չի պատրաստվում բաժանվել իր կնոջից` կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրայից:
Լուսանկարը ստացել է հետևյալ գրառումը. «Կիրակի, ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ»:
Հիշեցնենք, որ վերջերս շշուկներ էին տարածվել, թե Շակիրան որոշել է բաժանվել Պիկեից` վերջինիս պարբերաբար դավաճանությունների պատճառով:
armsport.am