Ի՞նչ ջուր պետք է խմեն երեխաները
Advertisement 1000 x 90

Ի՞նչ ջուր պետք է խմեն երեխաները

Այսօր համացանցում կարելի է գտնել տարատեսակ խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է սնվեն և ինչպիսի ջուր խմեն երեխաները։ Սննդաբան Դավիթ Պիպոյանը  խորհուրդ չի տալիս հետևել այդ բոլոր խորհուրդներին և երեխաներին խնամել խիստ գրքային կանոններով։  Նրա խոսքով՝ շատ դեպքերում երեխաներին անհրաժեշտ չէ տալ «հատուկ» ջուր, սակայն քանի որ երեխաների իմունիտետը դեռ թույլ է և չի կարող արդյունավետ պայքարել ինֆեկցիաների դեմ, հարկավոր է եռացրած կամ շշալցված ջուր տալ նրանց։  Որոշ ծնողներ վախենում են երեխաներին շշալցված ջուր տալ, քանի որ լսել են՝ այն  հակաբիոտիկներ է պարունակում։  Ե՛վ երեխաների, և՛ մեծահասակների համար հակաբիոտիկների ոչ արդարացված ընդունումն իսկապես վտանգավոր է։

Սակայն Դավիթ Պիպոյանը կասկածում է, որ շշալցված ջրի մեջ կարող են հակաբիոտիկներ լինել։  Մասնագետը բացատրեց, ջուրը հեշտությամբ կարելի է վարակազերծել եռացման կամ ֆիլտրացիայի ճանապարհով, այնպես որ արտադրողի համար իմաստ չունի հակաբիոտիկներ ավելացնել։

Նշենք, որ մանկաբույժները խորհուրդ չեն տալիս նորածիններին մինչև 4-6 ամսականը կաթից բացի այլ կերակուր տալ, քանի որ այն իր մեջ պարունակում է երեխայի համար  անհրաժեշտ բոլոր տարրերը և կարող է կյանքի առաջին շաբաթների ընթացքում ճիշտ մակարդակում պահել ջրի բալանսը։ 4 ամսականից հետո երեխային կարելի է տալ ջուր ( ամեն ինչ կախված  է եղանակային պայմաններից և հենց երեխայից) և մանկական կեր։

med.news.am