Դեմիր Սոնմեզ. հայ լրագրող, ում Էրդողանը դատի էր տվել
Advertisement 1000 x 90

Դեմիր Սոնմեզ. հայ լրագրող, ում Էրդողանը դատի էր տվել

Scannews.am-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել հայ-քրդական ծագում ունեցող լրագրող Դեմիր Սոնմեզի հետ Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեի թեմայով։

– Պարոն Սոնմեզ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կավարտվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն։

– Հանրաքվեն կավարտվի «այո»-ի հաղթանակով։ Անհայտ է միայն «այո-ոչ»-ի հարաբերակցությունը, հատկապես Քիրքուքի նման «վիճելի» տարածքներում։

– Ի՞նչ անդրադարձ կունենա Իրաքյան Քուրդիստանի անկախությունը Հայաստանի վրա։

– Հայաստանը տնտեսական հարաբերություններ ունի Իրաքյան Քուրդիստանի հետ։ Վերջինիս տնտեսական պոտենցիալը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։  Հայաստանին հետաքրքրում են նաև Քուրդիստանի ստրատեգիական խնդիրները, հատկապես Թուրքիայի կողմից կիրառվող բլոկադայի հետևանքները մեղմելու առումով։ Անցած ամռանը Հայաստանը Գլխավոր հյուպատոսարան հիմնեց Քուրդիստանում և որոշում ընդունեց զարգացնել հարաբերությունները վերջինիս հետ։

– Ձեր դիտարկմամբ, իսկ ի՞նչ տեղի կունենա աշխարհաքաղաքական առումով։

– Քրդերի հնարավոր անկախությունը՝ աշխարհաքաղաքական առումով կարևոր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Մասնավորապես՝ այն իր ազդեցությունը կունենա Իրանի, Թուրքիայի, Իսրայելի և արաբական երկրների հետ հարաբերությունների վրա: Հետևանքներն ավելի զգալի կլինեն, եթե Իրաքյան Քուրդիստանի ինքնավարությունը կայունանա և ամրապնդվի։ Տվյալ իրավիճակում՝ աշխարհագրական առումով Քուրդիստանը կարևոր պատնեշ կհանդիսանա Իրանի և Թուրքիայի համար՝ արաբական երկրների հետ վերջիններիս հարաբերություններում։

Ամբողջությամբ՝ scannvews.am



Նման նյութեր