Կաղամբի հյութը օգտագործվում է բժշկության մեջ և օգնում է պայքարել մի շարք խնդիրների դեմ: Այն օգտագործվում է քաղցկեղի պրոֆիլակտիկ բուժման, ինչպես նաև խոցերի բուժման և «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցման համար: Պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, չլուծվող մանրաթելեր, В1, В6, С, Е, K վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր՝ մագնեզիում, երկաթ, ծծումբ, կալցիում, յոդ և այլն:
Ինչպե՞ս օգտագործել կաղամբի հյութը մի շարք հիվանդությունների բուժման դեպքում:
Կաղամբի հյութը խոցային հիվանդությունների դեպքում
Կաղամբը համարվում է խոցերի բուժման համար անվտանգ բնական միջոց: Այն պարունակում է մի շարք բնական նյութեր, որոնք նպաստում են աղեստամոքսային տրակտի պաշտպանիչ ֆունկցիայի ակտիվացմանն ու լորձաթաղանթի վերկանգնմանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարսողական խոցերի ժամանակ, 10 օր շարունակ կաղամբի հյութի օգտագործումը տվել է նույն արդյունքը, ինչը որ դեղամիջոցներով 37 օրյա բուժումը:
Հետազոտողները նշում են, որ կաղամբի հյութը պարունակում է հակախոցային հատկություններ, որը պայմանավորված է նրա մեջ U վիտամինի պարունակությամբ, որը կանխում է ստամոքսի մարսողական խոցերի առաջացումը:
Կաղամբի հյութը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն հիվանդների մոտ, ովքեր օգտագործել են կաղամբից ու բրոկկոլիից պատրաստված կոկտեյլներ, ldl խոլեստերինի(«վատ» խոլեստերին) մակարդակը նվազել է:
Կաղամբի հյութը քաղցկեղի պրոֆիլակտիկ բուժման համար
Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող մթերքների բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հենց դա էլ հանդիսանում է այն հիմքը, որի համաձայն կաղամբը համարվում է քաղցկեղի պրոֆիլակտիկ բուժման համար օգտագործվող 14 մթերքներից մեկը:
Հետազոտության տվյալների համաձայն, գոյություն ունի ուժեղ հակադարձ ռեկցիա կրծքագեղձի քաղցկեղի և հետևյալ բանջարեղենների ու մրգերի օգտագործման մեջ. մուգ կանաչ տերևավոր բանջարեղեններ, խաչածաղկավոր բանջարեղեններ, կաղամբ, գազար, լոլիկ և սնկեր:
Կարմիր կաղամբը սպիտակ կաղամբի համեմատ
Ցանկացած կաղամբի հյութ օգտակար է, սակայն եթե ընտրության հնարավորություն կա, ցանկալի է ընտրել կարմիր կաղամբի հյութը, քանի որ այն պարունակում է ավելի շատ վիտամին С, քան սպիտակ կաղամբը: Նրանում անգամ նարնջից շատ վիտամին С կա:
Ի տարբերություն սպիտակ կաղամբի կարմիր կաղամբը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք հայտնի են անտոցիաններ անվամբ, ֆլավոնային կարմիր պիգմենտներ, որոնք շատ օգտակար են առողջության համար:
Նախազգուշացում
Վահանագեղձի հետ կապված հիվանդությունների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այդ դեպքում խաչածաղկավորների ընտանիքի բանջարեղենները կարող են օրգանիզմի վրա թողնել վնասակար ազդեցություն: