Մինչև $3600 գերազանցության կրթաթոշակ՝ Շվեյցարիայի բուհերի դիմորդներին
Advertisement 1000 x 90

Մինչև $3600 գերազանցության կրթաթոշակ՝ Շվեյցարիայի բուհերի դիմորդներին

Շվեյցարիայի կառավարությունը տրամադրում է գերազանցության կրթաթոշակներ օտարերկրացի գիտնականների և արվեստագետների համար: Կրթաթոշակներ կարող են ստանալ Ph.D., հետդոկտորական, հետազոտական ծրագրեր իրականացնող անձինք և արվեստի բնագավառներում գործունեություն ծավալողները, որոնք դիմում են Շվեյցարիայի պետական բուհերից կամ հավաստագրով ճանաչված հաստատություններից մեկը:

Դիմելու վերջնաժամկետը կախված է դիմորդի բնակության երկրից: Դիմել կարող են բոլոր ոլորտների շրջանավարտները:

Կրթաթոշակը կախված է դիմողի երկրից և ուսումնական ծրագրի տեսակից. հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է $2000-ից $3600-ի սահմաններում:

Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդներ աշխարհի ցանկացած երկրից, որոնք ունեն Ph.D. կամ մագիստրոսի աստիճան, իսկ արվեստաբաններն ու արտիստները՝ նվազագույնը բակալավրի աստիճան:

Յուրաքանչյուր տարի Շվեյցարիայի կառավարությունը ֆինանսավորում է ուսանողների փոխանակման ծրագրեր աշխարհի 180 պետության հետ:

Դիմողները պետք է ազատ տիրապետեն անգլերենի և համապատասխանեն մի շարք պահանջների, որոնք տարբերվում են՝ կախված ընտրված ծրագրից ու բուհից:

Մանրամսաներին կարող եք ծանոթանալ այստեղ:

panarmenian.net