Կարո Փայլանը հանդիպել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Վարչապետն ու Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը երկար զրուցել են, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կարո Փայլանը պաշտոնական որևէ հայտարարություններ դեռ չի հնչեցրել։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Երևանում մասնակցում է Հայաստան-Սփյուռք համաժողովին։
Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Համաժողովն անցկացվում է 4 ուղղությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:
Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:
Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները: