
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության մեդալակիր:
Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած Եվրոպայի ձյուդոյի երիտասարդների առաջնության 90 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Սահակյանը գրավել է 3-րդ տեղը` դառնալով բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացված էր 4 մարզիկով: Առաջնությանը մասնակցում էին 41 երկրի 400 մարզիկ: