Որքա՞ն գումար է ծախսել Սամվել Կարապետյանն իր կրտսեր որդու հարսանիքին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքա՞ն գումար է ծախսել Սամվել Կարապետյանն իր կրտսեր որդու հարսանիքին

Ռուսական «КП»-ն հաշվարկել է, թե որքան կարող էր արժեցած լինել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: Հիշեցնենք, որ Կարապետյանը ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար ու բարեգործ է: Նա «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն ու նախագահն է, որում շուրջ 200 կազմակերպություն է ներառված: Սամվել Կարապետյանի կարողությունը 4.3 մլրդ դոլար է գնահատվում:

Հարսի զգեստը (այն շուրջ 7 կգ է կշռել) ստեղծել է լիբանանցի հայտնի դիզայներ Զուհաիր Մուրադը:

Քանի որ Մուրադը բացառապես «haute couture» իրեր է ստեղծում, դրանց արժեքը սկսվում է 50 հազար եվրոյից: Դիզայներները ծաղիկներով են զարդարել ոչ միայն խորանը, որտեղ պսակադրվել է երիտասարդ զույգը, այլև հանդիսությունների հսկայական սրահը: Փրոմոութեր Եվգենի Մորոզովի խոսքով՝ նման ձևավորումը կարող է 20 մլն ռուբլուց ոչ պակաս արժենալ:

Սրան ավելացնենք նաև աստղերի հոնորարները: Անդրեյ Մալախովը կորպորատիվ երեկույթների համար 2 մլն ռուբլի է պահանջում, Քսենիա Սոբչակը՝ շուրջ 25 հազար եվրո (ավելի քան մեկ մլն ռուբլի), Էրոս Ռամազոտին՝ շուրջ 40 հազար եվրո (3 մլն ռուբլի), Նիկոլայ Բասկովը՝ 100 հազար եվրո (ավելի քան 6 մլն ռուբլի), Ֆիլիպ Կիրկորովը՝ 150 հազար եվրո (ավելի քան 10 մլն ռուբլի), «Լենինգրադ»-ը՝ 150 հազար եվրո, Ալլա Պուգաչովան՝ շուրջ 350 հազար եվրո (շուրջ 25 մլն ռուբլի):

Հայտնի հրուշակագործից 300 կգ-անոց տորթը զույգի ծնողներին կլորիկ գումար է արժեցել՝ մի քանի հարյուր հազար ռուբլի:

style.news.am