Հայկ Չոմոյան. «Չեմ կաշկանդվում, երբ ինձ նույնացնում են հերոսիս հետ». life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկ Չոմոյան. «Չեմ կաշկանդվում, երբ ինձ նույնացնում են հերոսիս հետ». life.tert.am

«Արմենիա TV»,–ի եթերում մեկնարկած «Նռան հատիկ»  նոր հեռուստասերիալի բացասականի հերոսին` մարզպետի որդուն մարմնավորում է դերասան Հայկ Չոմոյանը։ Վերջինս երկրորդ անգամ է համագործակցում սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ։ Նրանց առաջին համագործակցությունը կայացել է «Հարազատ թշնամին» հեռուստասերիալի շրջանակներին։

Հայկն այս անգամ խաղում է բացասական դեր։ Սա նրա առաջին փորձը չէ մարմնավորել հակահերոսին։ «Թե՛ բեմում, թե՛ ֆիլմում մարմնավորել եմ բացասական կերպարներ։ Խաղալու և ներկայացնելու շատ բան կա»,– Tert.am Life–ին ասաց նա։

Դերասանին չի անհանգստացնում այն փաստը, որ հեռուստադիտողները դերասաններին նույնացնում են իրենց կերպարների հետ։ «Սովորական երևույթ է, երբ բացասական հերոսին չեն սիրում, նրա նկատմամբ ավելի նեգատիվ  են տրամադրված։ Ես չեմ կաշկանդվում կամ նեղվում, որ իրական կյանքում ինձ կարող է վերագրեն այն, ինչ հերոսս է անում։ Այդ մասին պետք է մտածեի մինչև դերասանի վարպետություն սովորելս։ Ավելի լավ է, երբ բացասական հերոս ես խաղում և քեզ այդպես են ընկալում։ Ուրեմն` քեզ մոտ ստացվել է լավ կերտել կերպարը»,– նշեց Հայկը

Նա հայտնեց, որ հիմա նկարահանվում է միայն «Նռան հատիկում»։ Դերասանն իրեն լավ է զգում ստեղծագործական թիմում։ «Կա պրոֆեսիոնալիզմ, ասածս հաստատող փաստարկ կարող է հանդիսանալ այն, որ այստեղ բոլորն իրենց գործով են զբաղված»,– եզրափակեց նա։

life.tert.am



Նման նյութեր