Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մնացած սուզանավ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Սուզանավը հայտնաբերվել է անվնաս վիճակում: Նրանում պահպանվել է անձնակազմի 23 անդամների մարմինները: Հայտնաբերողները նշում են, որ Հյուսիսային ծովում նման բան գտնելն «ուղղակի եզակի» է:
«Սա ուղղակի հրաշալի է, որ մենք նման բան ենք հայտնաբերել», – լրագրողների հետ զրույցում նշել է Արևմտյան Ֆլանդրիայի նահանգապետ Կառլ Դեկալուեն: